Գլխավոր էջ Գլխավոր Պարտադիր է արդյո՞ք ուսանողների պատվաստվելը

Պարտադիր է արդյո՞ք ուսանողների պատվաստվելը

1498
0

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով ՀՀ-ում շարունակվում է պատվաստման գործընթացը։ Օգոստոսի 24-ին՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանում պատվաստվել է մոտ 250 հազար քաղաքացի, որը բնակչության 8,5 տոկոսն է։

Նույն օրը նախարարը նորից հաստատեց՝ հոկտեմբերի 1-ից, պատվաստված չլինելու պարագայում ուժի մեջ կմտնի ուսուցիչների, դասախոսների համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը։ Այս մասին նախկինում ևս խոսվել է, ավելին՝ որոշումը միանշանակ չի ընդունվել, քանի որ պարզ է՝ մարդիկ անգամ չցանականալով պատվաստվել՝ կպատվաստվեն, քանի որ 14 օրը մեկ թեստ հանձնել բոլորը չէ, որ կկարողանան։ Բայց քանի որ սա որոշում է, թերևս քննարկան ենթակա չէ։

Բայց այստեղ կա այլ հարց՝ ի՞նչ է սպասվում ուսանողներին, մի՞թե նրանց ևս «կպարտադրվի» պատվաստումը։ Գուցե, նրանց պարագայում աշխատի գրեթե նույն տարբերակը։ Իհարկե, չենք շտապում կանխատեսումներ անել, բայց փոքր ինչ անիրատեսական է, երբ դասախոսը աշխատանքի գնալու համար պետք է պատվաստվի, իսկ ուսանողը նույն վայր գնալու համար՝ ոչ։ Չնայած, ֆեյսբուքյան հարթակում արդեն իսկ հայտնվել են գրառումներ այն մասին, որ որոշ ԲՈՒՀ-եր  իրենց ուսանողներին զգուշացրել են հավանական պատվաստման մասին։

Իրականում մտածել, որ նման բան չի լինի, փոքր ինչ միամտություն է։ Այստեղ հարցն այն է, թե ինչպե՞ս նման որոշմանը կարձագանքեն ուսանողները։ Պատվաստո՞ւմ, թե դասադուլ, թերևս ընտրությունն այս երկուսի միջև կլինի։ Այսպես ասած կամավոր պատվաստումը, որը նման է «պարտադրանքի» կամ դասասդուլ, որը մեր կրթական համակարգի վրա կունենա վատ ազդեցություն։ Իսկ վերջնական պատկերը գուցե պարզ է՝ համալսարաններից դուրս չմանալու պատճառով՝ նրանք կգնան պատվաստման։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ