Գլխավոր էջ Նորություններ Մեկուսացված քաղաքացիները մինչև ե՞րբ են մնալու Ծաղկաձորում

Մեկուսացված քաղաքացիները մինչև ե՞րբ են մնալու Ծաղկաձորում

774
0

«Բոլոր միջոցառումները, ինչ հանձնաժողովի վերջին նիստին պայմանավորվեցինք, շարունակվում են իրականացվել: Սահմանային հսկողությունից սկսված: Ինչպես գիտեք, ունենք հաստատված դեպք, ով գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացի, ովքեր հատուկ մեկուսացված պայմաններում հիմա ապրում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունն ու առողջությունը կարող եմ ասել, որ լավ է, որևէ գանգատ որևէ մեկը չունի, այդ թվում հաստատված պացիենտը»,-Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավելեց, որ երեկ հետազոտել են հաստատված վիրուս ունեցողի կնոջը։ Նրա  մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը։

«Ինքը , համարվելով վարակիչ հիվանդություն, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ: Այսինքն համատեղ բնակվող մարդկանց մոտ տեսնում ենք, որ կարող է չհանդիպի: Մինչ օրս կատարվել է 162 նմուշառում: Կարող եմ ասել, որ ամեն ինչ վերահսկելի է և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել»,-նշել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե մինչև երբ են մեկուսացվածները մնալու Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում, Արսեն Թորոսյանը պատասխանեց։

«14 օր՝ մինչև մարտի 14-ը ու հույս ունենք, որ որևէ մեկի մոտ չի հայտնաբերվի և նրանք կվերադառնան տուն»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ