Գլխավոր էջ Նորություններ Հունգարիան պլանավորում Է «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել

Հունգարիան պլանավորում Է «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել

178
0

Հունգարիան մտադիր Է 2022 թվականից արտադրել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունգարիայի ԱԳ նախարարության ղեկավար Պետեր Սիյյարտոն:

 

«Առանց «Սպուտնիկ V» պատվաստանյութի մենք չԷինք կարող պատվաստման ամենահաջող արշավն անցկացնել Եվրամիությունում, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Ռուսաստանի կառավարությանը եւ հատկապես արտաքին գործերի նախարարին՝ նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար: Պատվաստանյութի արտադրության արտադրամասը կկառուցվի Դեբրեցեն քաղաքում, որտեղ նաեւ մենք ձեռնամուխ կլինենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը: Սկսած 2022 թվականի վերջից՝ արդեն հնարավորություն կլինի ռուսաստանյան թույլատրագրով պատվաստանյութ արտադրել»,-Հունգարիայի արտգործնախարարն ասել Է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացված բանակցությունների արդյունքները:

 

Նա ճշտել Է, որ այդպիսով կկրճատվի Հունգարիայի խոցելիությունը, ինչպես նաեւ երկրի համար կավելանա արտաքին տնտեսական օգուտը: «Մենք կկարողանանք նաեւ պատվաստանյութը մատակարարել արտասահմանյան շուկա»,-հավելել Է Սիյյարտոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ