Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում օգտագործվել է COVID-19 պատվաստանյութի 4,9 միլիարդ դեղաչափ

Աշխարհում օգտագործվել է COVID-19 պատվաստանյութի 4,9 միլիարդ դեղաչափ

280
0

Աշխարհում օգտագործվել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պատվաստանյութի ավելի քան 4 միլիարդ 910 միլիոն դեղաչափ:

Ըստ Ourworldindata.org ռեսուրսի տվյալների՝ Չինաստանում պատվաստանյութի ամենաշատ՝ 1 միլիարդ 920 միլիոն դեղաչափ է օգտագործվել: Այդ առումով երկրորդ և հաջորդ տեղերը զբաղեցնում են Հնդկաստանը՝ 576 միլիոն 117 հազար դեղաչափ, ԱՄՆ -ը՝ 360 միլիոն 630 հազար, Բրազիլիան՝ 173 միլիոն 650 հազար, Ճապոնիա՝ 115 միլիոն 740 հազար, Գերմանիան ՝ 99 միլիոն 40 հազար, Մեծ Բրիտանիան՝ 88 միլիոն 850 հազար, Թուրքիան՝ 88 միլիոն 160 հազար դեղաչափ: Թուրքիայում պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել է 45 720 733, երկրորդը՝ 34 886 099 մարդ:

Կորոնավիրուսային համավարակը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ:

2019 թվականի դեկտեմբերի 31 -ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էին  անհայտ թոքաբորբի բռնկման մասին:

Հունվարի 30 -ին ԱՀԿ -ն նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց որպես միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ:

2020 թվականի փետրվարի 11-ին հիվանդությունը անվանվեց նոր կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19):

2020 թվականի մարտի 11 -ին ԱՀԿ -ն հայտարարեց, որ բռնկումը դարձել է համավարակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ