Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ պատվաստված անձանց համար ևս պարտադիր չէ թեստավորումը

Ինչու՞ պատվաստված անձանց համար ևս պարտադիր չէ թեստավորումը

2272
0

Ինչպես հայտնել էր Առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսի նոր շտամի ինտենսիվ տարածման և վերջինիս դեմ պայքարի համար նախատեսել է նոր սահմանափակումներ։ Սահմանափակումների փաթեթեը դեռևս ամբողջական ներկայացված չէ, սակայն կան արդեն մի քանի որոշումներ։ Օրեր առաջ, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պետք է խստացվի փակ տարածքներում դիմակի կրման պահանջի կատարումը։ Ինչպես նաև ընդգծեց, որ պատվաստված լինելու պարագայում ևս պետք է կրել դիմակներ։

Ինչպես գիտենք, պատվաստված անձինք ևս կարող են վարակվել և վարակի տարածման աղբյուր հանդիսանալ։ Քանի որ պատվաստումը 100% չի պաշտպանում վարակվելուց։ Իսկ ԱՆ-ի մյուս որոշումն էլ հակասում է նախորդին։ Ըստ ԱՆ-ի օրեր առաջ արված հայտարարության՝ պետք է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների աշխատողները կա՛մ պատվաստվեն, կա՛մ ամիսը երկու անգամ ներկայացնեն կորոնավիրուսի թեստավորման բացասական արդյունք։ Հիշեցնենք, որ այդ թեստավորումը պետության ֆինանսավորումից դուրս է և այն մնում է քաղաքացու գրպանի հույսին։ Այստեղ մարդիկ մնում են երկու քարի արանքում՝ կամ իրենց հաշվին թեստ հանձնել, կամ կորցնել աշխատանքը։ Հարց է առաջանում, եթե պատվաստված անձինք ևս կարող են վարակվել և վարակ տարածել, ինչու՞ իրենց համար ևս պարտադիր չէ թեստավորումը։

Հասկանալի է, որ իրենց ասած՝ պատվաստված անձանց «արտոնության» հաշվին նման գործիքակազմ են կիրառում։ Բայց սա համարել որպես համավարակի կանխարգելման միջոց՝ այնքան էլ արդարացի չի լինի։ Ի՞նչ է դուրս գալիս։ Այսինքն, հանուն պատվաստանյութերի սպառման, հանուն պատվաստված անձանց բարձր ցուցանիշի, չպատվաստվել ցանկացող անձանց պետք է ֆինանսապես ճնշել՝ հանուն իրենց աշխատանքի՞։

Եթե, այս պարագայում պետությունը ֆինանսավորեր թեկուզ ամիսը 1 անգամ թեստավորման համար, գուցե քաղաքացիների ճնշող մասը ինքնակամ թեստավորվեին, և այդպես կնվազեր վարակի ալիքը։ Սակայն իրենց որոշումը երկկողմանի է աշխատում։ Առաջին դեպքում նրանք իրացնում են պատվաստանյութերը, և երկրորդ՝ գումար աշխատում։ Եվ այստեղ համավարակի հաղթահարման մասին խոսելն արդեն իսկ անիմաստ է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ