Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ն ու աշխարհը․ Ի՞նչ է կատարվում

Covid 19-ն ու աշխարհը․ Ի՞նչ է կատարվում

1009
0

Վերջին շրջանում ֆրանսիայում ավելացել է Covid 19-ով մանակահասակ երեխաների վարկվածության թիվը, ովքեր վարակվում են իրենց չպատվաստված ծնողներից։ Ի դեպ, Ֆրանսիայում առանց սանիտարական անցաթղթի անհնար է այցելել հանրային վայրեր, այդ թվում՝ ռեստորան, առևտրի կենտրոն, գնացք կամ ինքնաթիռ նստել։ Այս ամենին զուգահեռ, Ֆրանսիայում ընթանում են հակապատվաստումային ցույցեր։ Իսկ Գերմանիայում հոկտեմբերի 11-ից բոլոր նրանց համար ովքեր պատվաստված չեն՝ կորոնավիրուսի թեստերը կդառնան վճարովի։

Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կարգավորվում է, իսկ Վրաստանը կորոնավիրուսի տարածման տեմպով աշխարհում առաջատարն է՝ արգելվում է թատրոն և կինո գնալը, հանրային տրանսպորտը չի գործում, հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան։

Ֆրանսիայում ցույցեր են ընդդեմ սանիտարական անցաթղթերի ու պատվաստման, թեպետ կառավարությունը հանգստացնում է քաղաքացիներին՝ այն կամովի է։ Արդեն 5 շաբաթ շարունակ, յուրաքանչյուր շաբաթ օր ցույցերի են դուրս գալիս հազարավոր ֆրանսիացիներ։ Ցույցի մասնակիցները հիմանկանում դժգոհում են, որ տեղի է ունենում մարդկան բաժանում՝ նրանց, ովքեր պատվաստվել են և ովքեր չեն պատվաստվել, ավելին՝ մի մասը ունի իրավունքներ, մյուսները՝ ոչ։ Ի դեպ, շաբաթվա սկզբից է գործում սանիտարական անձնագրի գաղափարը, որի առկայությամբ կարող են գնալ կինոթատրոն, սպորտ սրահ, կայարան, ռեստորան, ինքնաթիռ, անգամ՝ հիվանդանոցներ։

Քաղաքացին պետք է լինի պատվաստված կամ ունենա վարակված լինելը հաստատող փաստաթուղթ կամ քովիդի թարմ բացասական թեստ։

Սեպտեմբերի վերջից սանիտարական անձնագիրը պարտադիր կլինի նաև 12 տարին լրացած երեխաների համար, առանց պատվաստման կթույլատրվի հաճախել միայն դպրոց։ Մինչդեռ Իռլանդիայում և Ֆինլանդիայում արդեն իսկ սկսվել է անչափահասների պատվաստման գործընթացը, իսկ չպատվաստված երեխաների և մեծահասանների համար ապրելը գնալով ավելի դժվար է դառնում՝ պայմանավորված սահմանափակումներով։

Նյութը պատրասվել է Ռուսական առաջին ալիքի ռեպորտաժների հիման վրա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ