Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն քննադատել է ԱՄՆ-ին՝ քովիդ-պատվաստանյութի երրորդ դեղաչափի կիրառմանը հավանություն տալու համար

ԱՀԿ-ն քննադատել է ԱՄՆ-ին՝ քովիդ-պատվաստանյութի երրորդ դեղաչափի կիրառմանը հավանություն տալու համար

382
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ քովիդ-պատվաստանյութի երրորդ դեղաչափի կիրառմանը հավանություն տալու համար։ ԱՄՆ-ը մտադիր է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութերով լիարժեք (այսինքն՝ 2 դեղաչափով) պատվաստվելուց 8 ամիս անց քաղաքացիներին տրամադրել երրորդ՝ «բուստերային» դեղաչափն ընդունելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է քովիդ-պատվաստանյութերի երրորդ դեղաչափը լայնորեն հասանելի դարձնել սեպտեմբերի 20-ից։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն անարդար է անվանել այդ որոշումը և ողջ աշխարհում վերապատվաստման ժամանակավոր մորատորիում սահմանելու կոչ արել, քանի որ եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրները պատվաստել են բնակչության հազիվ 2 տոկոսին։

«Դա խայտառակություն է ողջ մարդկության համար։ Եթե մենք միասին չպայքարենք կորոնավիրուսի դեմ, տարիներով կերկարացնենք այս պանդեմիայի սուր փուլը, չնայած այն կարող է ավարտվել հաշված ամիսների ընթացքում»,-ասել է Գեբրեյեսուսը։

Նա նշել է, որ աշխարհում կատարված քովիդ պատվաստումների 75 տոկոսը բաժին է ընկնում ընդամենը 10 երկրի։

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ