Գլխավոր էջ Գլխավոր Անգամ պատվաստված լինելու պարագայում պետք է կրենք դիմակներ․ Անահիտ Ավանեսյան

Անգամ պատվաստված լինելու պարագայում պետք է կրենք դիմակներ․ Անահիտ Ավանեսյան

1387
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ՝ օգոստոսի 18-ին, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշեց, որ վարակի աճի տենդենց է նկատվում, ուստի պետք է ձեռնարկել հնարավորինս շատ միջոցառումներ կանխելու հետագա տարծման ալիքը։

«Այն, որ աշնան սկզբին ունենալու ենք ավելացում կապված է իհարկե հանգստի գոտիներ այցելելով և վերադառնալով, առևտրային ընթացքի մեծացմամբ, նոր ուսումնական տարվա մեկնարկով։ Այս բոլոր ռիսկ գործոնները մեզ հուշում են, որ այս պահից ի վեր մենք պետք է մեր զգոնությունը մեծացնենք և հակահամաճարակային միջոցառումներին շատ ավելի լուրջ վերաբերվենք»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով պետության կողմից հակահամաճարակային նորմերի սահմանմանը ու պահպանմանը՝ Ավանեսյանը նշեց․«Տևական ժամանակ է ինչ մենք գտնվում ենք քովիդյան շրջանում և պետությունը չի կարող անընդհատ նույն տեմպի վրա պահել հակահամաճարակային միջոցառումների խստությունը, սահմանափակումների գործիքակազմը։ Մենք հնարավորինս ճկուն ենք դրանք դարձնում»։

Նախարարը հայտնեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում ունեցել են բավականին լավ ցուցանիշներ, անգամ օրական 30-40 դեպք․«Բայց այս պահին թվերը մտահոգիչ են, տենդենցը մտահոգիչ է, ուստի Կառավարությունը ժամանակ առ ժամանակ փոխում է իր քաղաքականությունը՝ խստացնելու առումով։ Մենք պետք է խստացնենք փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի կատարումը և անգամ պատվաստված լինելու պարագայում պետք է կրենք դիմակներ»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ