Գլխավոր էջ Գլխավոր Covid 19 պատվաստումներ․ խախտվում ե՞ն արդյոք քո իրավունքները

Covid 19 պատվաստումներ․ խախտվում ե՞ն արդյոք քո իրավունքները

858
0

Օգոստոսի 16-ի դրությամբ իրականացվել է 220 000-ից ավելի պատվաստում, ընդ որում՝ դրանից շուրջ 100000-ն իրականացվել է վերջին ամսվա ընթացքում։ Հաշվի առնելով, թե որքան թերահավատ են մարդիկ պատվաստումների նկատմամբ՝ կարող ենք ասել, որ վատ ցուցանիշ չէ, իսկ Առողջապահության նախարարությունում վատ քարոզչություն չեն իրականացնում։ Ավելին, ինչպես արդեն հայտնի է՝ այս տարվա հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Իհարկե, չենք կարող հերքել, որ ստեղծված իրավիճակում ուսուցիչների խնդիրը ամենաշահարկվածն ու ամենաքննարկվածն է։

Նման իրավիճակում և հնչած կարծիքներից կարող ենք ենթադրել, որ պատվաստումներից խուսափել չի լինի։ Բայց որքան էլ բժիշկների մի մասը նշում է, որ բոլորը պետք է պատվաստվեն, մյուսների մոտ կարծիքը փոքր ինչ այլ է։ Ավելի ճիշտ, համընդհանուր պատվաստման բոլորը չէ որ կողմ են, այդ թվում՝ բժիշկները։ Օրինակ, շատերի համար է հետաքրքիր, թե ինչո՞ւ է երկու դեղաչափը պարտադիր բոլորի համար, անգամ այն մարդկանց, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով։ Շատերը կարծում են, որ այս պարագայում մեկ դեղաչափը բավական է կամ առհասարակ՝ գուցե հնարավոր է նաև չպատվաստվել։ Այլ հարց, որը ևս բարձրացնում են ոչ միայն բժիշկներն այն է, թե ինչո՞ւ նախքան պատվաստվելը հակամարմինների թեստ հանձնելը պարտադիր չէ։

Բացի այս, չպատվաստվելու դեպքում 14 օրը մեկ թեստ հանձնելը մի քիչ անիրատեսական է, այսինքն՝ պարզ է, որ մարդիկ պատվաստվելու են։ Ու շատերին է հետաքրքրում՝ մի՞թե սա, ավելի ճիշտ նման պայմաններում պատվաստվելը մարդու իրավունքների խախտում չէ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ