Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Պաշտպանիչ միջոցների անբավարար լինելը վտանգում է մարդկանց կյանքը․ ԱՀԿ-ն անհանգստացած է

Պաշտպանիչ միջոցների անբավարար լինելը վտանգում է մարդկանց կյանքը․ ԱՀԿ-ն անհանգստացած է

1183
0
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պաշտպանիչ միջոցների անբավարար լինելը վտանգում է մարդկանց կյանքը և արտադրողներին հորդորել է, կորոնավիրուսով պայմանավորված, 40 տոկոսով ավելացնել դիմակների և ձեռնոցների արտադրությունը: Այդ մասին ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունում հաշվարկել են, որ վիրուսի դեմ պայքարի համար ամեն ամիս պահանջվում է 89 մլն բժշկական դիմակ, շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց ու 1.6 միլիոն պաշտպանիչ ակնոց:
Ընդ որում՝
«Առանց երաշխավորված ցանցային մատակարարման՝ աշխարհում առողջապահության ոլորտի մասնագետները ռիսկի կենթարկվեն: Արդյունաբերությունն ու կառավարությունները պետք է արագ գործեն ՝ ավելացնելով մատակարարումները, թեթևացնելով արտահանման սահմանափակումները և գործողություններ ձեռնարկեն շահարկումներին վերջ տալու համար»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ