Գլխավոր էջ Նորություններ 2000-ից ավելի քաղաքացի անվճար ստացավ 4-ական դիմակ՝ մեկ ժպիտի դիմաց

2000-ից ավելի քաղաքացի անվճար ստացավ 4-ական դիմակ՝ մեկ ժպիտի դիմաց

1234
0

Երևանում անվճար դիմակներ բաժանեցին անցորդներին՝ հստակ ուղերձով՝ կարևորը միայն գումար աշխատելը չէ, մարդասիրական քայլերը մեծ ազդեցություն կարող են ունենալ կորոնավիրուսի վարակով պայմանավորված լարված այս օրերին: Բժշկական դիմակներ և ձեռնոցներ ներկրող «Սավ գրուպ» ընկերության անդամները Հանրապետության հրապարակում իրականացրին իրենց մարդասիրական ակցիան, 2000 և ավելի քաղաքացու բաժանեցին անվճար դիմակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։

Ընկերության համահիմնադիր Արամ Ստեփանյանը նշել է, որ ակցիան կրում է «Անվճար բժշկական դիմակներ՝ մեկ ժպիտի դիմաց» խորագիրը:

«Մենք յուրաքանչյուր քաղաքացու տալիս ենք 4-ական դիմակ, որպեսզի բոլորը կարողանան պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Իմ այս քայլով ցանկանում եմ օրինակ լինել այլ ներմուծողների համար, քանի որ սա այն ժամանակը չէ, երբ պետք է միայն գումար աշխատել և գները թանկացնել»:

Նա շեշտել է, որ ընդհանուր առմամբ ընկերության անդամները բաժանեցին մոտ 10 հազար բժշկական դիմակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ