Գլխավոր էջ Նորություններ Աղիքային մանրէները նպաստում են երկարակեցությանը

Աղիքային մանրէները նպաստում են երկարակեցությանը

180
0

Կենսաբանները պարզել են, որ երկարակյաց մարդկանց մոտ ավելի մեծ քանակությամբ աղիքային մանրէներ կան, որոնք էլ օգնում են երկարացնելու կյանքի տևողությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

 

Մարդու աղիներում մանրէների քանակությունը որոշիչ դեր ունի առողջության պահպանման և տարիքային փոփոխությունների գործում:  Միկրոօրգանիզմների բաղադրության և կյանքի տևողության միջև կապը պարզելու համար ճապոնացի և ամերիկացի մասնագետները ուսումնասիրել են ճապոնացիների 3 խմբերի մոտ աղիքային մանրէների ուսումնասիրություն են կատարել:

 

Առաջին խմբում ընդգրկված են եղել 160 երկարակյաց մարդիկ, որոնք 100 և ավելի տարեկան են: Երկրորդ խմբում 112 տարեցներ են եղել՝  85-89 տարեկան, իսկ երրորդ խմբում ընդգրկվել են 47 երիտասարդներ՝ 21-55 տարեկան:

 

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկրակյաց մարդկանց մոտ, ի տարբերություն տարեցների ու երիտասարդների, ավելի շատ աղիքային մանրէներ կան, որոնք արտադրում են ենթաստամոքսային հյութ, որն էլ իր հերթին չեզոքացնում է աղիքային պաթոգենները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ