Գլխավոր էջ Uncategorized Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստան է ուղարկել 25 փորձագետների․ Նոր փաստեր կորոնավիրուսի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստան է ուղարկել 25 փորձագետների․ Նոր փաստեր կորոնավիրուսի մասին

1357
0
February 5, 2020 - Medical staff are seen at a makeshift hospital converted from an exhibition center in Wuhan, central China's Hubei Province, Feb. 5, 2020. The first makeshift hospital converted from an exhibition center in China's epidemic-hit Wuhan city began accepting patients Wednesday. The hospital can provide about 1,600 beds to infected patients. (Credit Image: © Xiong Qi/Xinhua via ZUMA Wire)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստան է ուղարկել 25 միջազգային փորձագետների երկորում իրավիճակը ուսումնասիրելու համար։ Փորձագետների թվում է նաև  ԱՄՆ առողջապահության ազգային համալսարանի կլինիկական տնօրեն Կլիֆորդ Ռեյնը։ Այս մասին է գրում Forbes.ru-ն։

Reddit-ը հավաքագրել է մի քանի հետաքրքրական փաստեր СOVID կորոնավիրուսի մասին, որոնք դեռևս չեն հայտնվել ԶԼՄ-ներում։

  • Երբ Չինաստանում ի հայտ եկավ կորոնավիրուսը, տարածվեցին վարակված մարդկանց մի քանի խմբեր, և հատկանշական է, որ  հատկապես վարակումը տեղի էր ունենում ընտանիքի ներսում հեղուկի կաթիլների և վարակի այլ կրիչների միջոցով և վարակված մարդկանց հետ անմիջական շփման դեպքում։ Այն տարածվում է օդակաթիլային տարբերակով՝ նուրբ աերոզոլի միջոցով։ Հիվանդանոցի վարակված աշխատակիցների շուրջ 2055-ը վարակվել են կամ տանը, կամ վիրուսի վաղ տարածման ժամանակ Ուհանում, երբ հիվանդանոցներում դեռ դիտարկելիս չեն եղել կանխարգելիչ միջոցառումները։
  • СOVID-ով վարակվածների 5 տոկոսը արհեստական շնչառության սարքավորման կարիք ունի։  Եվս 15 տոկոսը կարիք ունեն ներշնչել խիստ կենտրոնացած թթվածին, և խոսքը ընդամենը մի քանի օրվա մասին չէ։ Այսպիսի պացիենտները, ովքեր կրիտիկական և շատ ծանր վիճակում են գտնվում, հիվանդության առաջին օրվանից մինչև առողջանալու վերջին փուլը տևում է միջինում 3-ից 6 շաբաթ։ Բուժման բարդություններից  և շարունակությունից կախված   Ուհանում առողջապահական համակարգը հաճախակի ծանրաբեռնված է լինում։ Վերջին օրերի դրությամբ Հուբեյ նահանգում, որի մայրաքաղաքն է Ուհանը, վարակվածների թիվը հասել է 65 596-ի։ Ուհանում շուրջ 45 հիվանդանոց  ծառայում է կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար, իսկ 45-ից վեցը ծառայում է կրիտիկական վիճակում գնտվող մարդկանց բուժելու համար։
  • Ներկայումս Չինաստանը մեկ շաբաթվա ընթացում կարող է արտադրել ավելի քան 1,6 միլիոն թեսթեր՝ նոր կորոնավիրուսը ախտորոշելու համար։ Թեսթի արդյունքի մասին կարել է իմանալ նույն օրվա ընթացքում։ Ամբողջ երկրում յուրաքանչյուրը, ով դիմում է բժշկի տենդային վիճակում, ստուգվում է վիրուսի հնարավոր ներթափանցումը կանխելու կամ բուժում ստանալու համար։ Գուանդուն նահանգում թեսթավորվել են շուրջ 320 000 մարդ, որոնցից 0․14 տոկոսի մոտ թեսթերը դրական արդյունք են ցույց տվել։
  • Վիրուսի ամենատարածված ախտանիշներն են տենդը (88%) և չոր հազը (68%): Հոգնածություն (38%), խոնավ հազը (33%), շնչահեղձությունը (18 %), ցավը կոկորդում (14%), գլխացավերը (14%), մկանային ցավերը (14%): Հազվադեպ են հանդիպում սրտխառնոցները (5%): Գրիպը կորոնավիրուսի ախտանիշներից չի համարվում։
  • Տարիքը․ Որքան երիտասարդ եք, այնքան քիչ է վարակվելու և լուրջ հիվանդանալու հավանականությունը։ Չինաստանի բոլոր բնակիչներից 13․5 տոկոսը կազմում են 20-29 տարեկան անձինք։ Վարակվածներից 8,1 տոկոսը կազմում են այս տարիքային խմբում մտնող մարդիկ։ Դա փաստում է, որ այս տարիքային միջակայքում մտնող մարդկանց վարակվելու հավանականությունը միջինից ցածր է։ Իսկ մահացածության ցուցանիշը կազմում է 0․2 տոկոս։
  • Կանայք վարակվում են նույն հաճախականությամբ ինչպես տղամարդիկ։ Բայց Չինացի կանանցից ընդամենը 2․8 տոկոսն են, որ մահացել են հիվանդության հետևանքով՝ այն դեպքում, երբ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 4․7 տոկոս։
  • Նոր կորոնավիրուսը 96 տոկոսով նույնականացվում է չղջիկների շրջանում տարածված կորոնավիրուսի հետ, իսկ 68-92 տոկոսը՝  պանգոլինների կորոնավիրուսի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ