Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իտալիայում առաջին անգամ կորոնավիրուսի տարածման տեմպերն ընկել են

Իտալիայում առաջին անգամ կորոնավիրուսի տարածման տեմպերն ընկել են

606
0

Իտալիայում առաջին անգամ COVID-19 կորոնավիրուսի տարածման տեմպերն ընկել են: Մարտի 2-ին նախորդ օրվանից 270-ով պակաս դեպք է գրանցվել, հայտնում է la Repubblica-ն:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  կորոնավիրուսով ախտորոշված 66 հիվանդներ երկու օրվա ընթացքում դուրս են գրվել հիվանդանոցներից: Բուժվել է ընդհանուր առմամբ 149 մարդ: Վարակվածների թվի աճը կազմել է 16%՝ համեմատած վերջին շրջանի 50% աճի հետ:

Այսօր Իտալիայում կա 1835 կորոնավիրուսով հիվանդ: 52 մարդ մահացել է: Հիմնականում այդ մարդիկ տարեցներ են, որոնք ունեցել են այլ լուրջ հիվանդություններ:

Իշխանությունները կարծում են, որ առաջիկա օրերը որոշիչ կլինեն՝ հասկանալու համար, թե արդյոք ձեռնարկված միջոցներն օգնում են դադարեցնել կորոնավիրուսի տարածումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ