Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ կարող են կորոնավիրուսից ապաքինվածները եւ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները դոնորական արյուն հանձնել

Ե՞րբ կարող են կորոնավիրուսից ապաքինվածները եւ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները դոնորական արյուն հանձնել

406
0

Եթե մարդը, ով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ցանկանում է դոնորական արյուն հանձնել, կարող է դա անել պատվաստանյութի վերջին բաղադրիչի ներարկումից մեկ ամիս անց: Նման կարծիք է հայտնել Գավրիլովի անվան արյան կենտրոնի գլխավոր բժիշկ Օլգա Մայորովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվածները եւս կարող են դոնորական արյուն հանձնել:

«Եթե մարդը վարակվել է կորոնավիրուսով, եւ եթե այն ծանր չի ընթացել, կարող է արյուն հանձնել ապաքինումից մեկ ամիս անց: Պատվաստման դեպքում եւս կարող է սպասել մեկ ամիս»,-ասել է Մայորովան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ