Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է փորձում հասկացնել առողջապահության նախարարությունը

Ի՞նչ է փորձում հասկացնել առողջապահության նախարարությունը

1065
0

Առողջապահության  նախարարության կայքում հաճախ տեղադրվում է տեղեկատվություն այս կամ այն երկրում առկա սահմանափակումների կամ կորոնավիրուսի ահագնացող թվերի մասին։ Թվում է՝ ուղեղի լվացման մի տարբերակ է, որը կստիպի «վախեցած» քաղաքացուն պատվաստվել կամ սպասվող նոր սահմանափակումները առանց վրդովմունքի ընդունել։

Կայքին հետևելով, միանգամից աչք է ծակում այն տեղեկատվությունը, որ պատվաստվում են գերատեսչության աշխատակիցները, կորոնավիրուսի թվերն աճում են կամ ի՞նչ նոր սահմանափակումներ են մցվել եվրոպական առաջադեմ երկրներում։

Օրինակ՝ Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. առանց պատվաստման հավաստագրի կամ Covid-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, սպորտային, սոցիալական միջոցառումների:

Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթևեկող քաղաքացիների համար: Մինչ այդ պատվաստման պահանջ էր մտցվել բուժաշխատողների նկատմամբ, սահմանափակումներ էին գործում թանգարաններ, կինոթատրոններ և մշակութային վայրեր այցելողների համար: Ֆրանսիայի կառավարությունը պատվաստումը համարում է Covid-19- ի դեմ պայքարի առանցքային քայլ:

Հունաստանում ուժի մեջ է մտել ծերանոցների անձնակազմների համար պատվաստումների պարտադիր պահանջը: Նրանք, ովքեր մինչև օգոստոսի 16-ը չեն պատվաստվի, կհեռացվեն աշխատանքից:

Հարցումների տվյալներով` հույների գրեթե երկու երրորդը կարծում է, որ COVID-19- ի դեմ պատվաստումը համաճարակը հաղթահարելու միակ միջոցն է, ուստի կողմ են արտահայտվում ուսուցիչների, բուժաշխատողների, ծերանոցների անձնակազմների պարտադիր պատվաստմանը:

Իտալիայում ևս խստացնում են սահմանափակումները. օգոստոսի 6-ից երկրի հանրային փակ տարածքներում պաստվաստման անձնագիր կպահանջեն:

Պարզից էլ պարզ է, որ այս քարոզարշավը նպատակ ունի հող նախապատրաստելու պատվաստումների ու նոր սահմանափակումների համար։

Ինչպես նախարար Անահիտ Ավանեսյանն էր նշել, օգոստոսի կեսերից նոր սահմանափակումներ կգործեն, բայց փակագծեր չէր բացել, միայն նշել էր, որ սահմանափակումների փաթեթը կներկայացվի օգոստոսի կեսերին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Իսկ երեկ՝ օգոստոսի 3-ին Հայաս տանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ