Գլխավոր էջ Գլխավոր Բոլորս պարտավոր ենք  մեկ մարդու պես սատարել պետական քաղաքականությունը. Գևորգ Գրիգորյան

Բոլորս պարտավոր ենք  մեկ մարդու պես սատարել պետական քաղաքականությունը. Գևորգ Գրիգորյան

911
0

«Այժմ մենք բոլորս պարտավոր ենք  մեկ մարդու պես սատարել պետական քաղաքականությունը, որպեսզի կարողանանք, այսպես ասած, այս փորձությունը հաղթահարել: Եթե մենք հիմա սկսենք առողջապահական համակարգը քննադատել, իրար վրա ցեխ շպրտել, ապա դրանով որևէ դրական արդյունքի չենք կարող հասնե»,- armdaily-ի եթերում ասել է առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: 

Ըստ նրա` այժմ գլխավոր նպատակը ավելի լայն շրջանակներում տեղեկացնելն է կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների մասին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը չավելանա:

«Խուճապ չլինելու համար կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը մեկ աղբյուրից պետք է լինի: Դա կարող է լինել Առողջապահության նախարարությունը կամ Կառավարությունը` մամուլի ծառայությունով: Հակառակ դեպքում` հնարավոր է տեղեկատվության ակտիվ հոսք, որի տակից ոչ նախարարությունը կարող է դուրս գալ, ոչ մենք` բժիշկներս »,- ասել է Գևորգ Գրիգորյանը:

Նա նշեց, որ դեռևս պետական համակարգը անում է այն քայլերն, ինչ որ անհրաժեշտ է:

«Կարծում եմ` ոչ միշտ է պետք, որ բնակչությունն զբաղվի այն հարցերով, ինչից չի հասկանում: Երբ ԱՀԿ-ն հայտարարում է արտակարգ դրության մասին, ապա բոլորը պարտավոր են ենթարկվել կանոններին»,- ընդգծել է առողջապահության կազմակերպիչը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ