Գլխավոր էջ Նորություններ Բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր

Բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր

241
0

Վրաստանում կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները ևս այսուհետ  կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ` Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի երեք կլինիկաներում` հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

 

Նախարարության տվյալներով ՝ օտարերկրացիները կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ Թբիլիսիի կենտրոնական համալսարանական կլինիկայում, Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում և Քութայիսիի` հաշմանդամների և տարեցների կլինիկական վերականգնողական կենտրոնում:

 

Ո՞ւմ հասանելի կլինի պատվաստանյութը.

• Վրաստանում օրինական  բնակվող օտարերկրացիներին, որոնք կարող են  հաստատել երկրում գտնվելու օրինականությունը, որոնք  մուտք են գործել Վրաստան առնվազն երեք ամիս առաջ.

• Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք  «Աշխատանք Վրաստանից» ծրագրի մասնակից են, նաև նրանց ընտանիքի անդամներին.

• Օտարերկրյա քաղաքացիներին, որոնք  ուսումնառության նպատակով են Վրաստանում և չեն  կարողացել մեկնել հայրենիք.

• Դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցչություններին, հյուպատոսությունների կամ նրանց համարժեք միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին

•Առանց փաստաթղթերի պատիժ կրող անձանց.

• Վրաստանի քաղաքացիների ընտանիքի` ոչ ռեզիդենտ համարվող անդամներին.

• Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների ` Ցխինվալիի շրջանի և Աբխազիայի բնակիչներին.

• Միջազգային դոնորների, դիտորդական առաքելությունների աշխատակիցներին

 

Պատվաստման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը հաստատում է նրանց այս կամ այն  կատեգորիայի պատկանելությունը:

 

Վերոնշյալ կատեգորիաների օտարերկրացիները համակարգում կգրանցվեն միայն պատվաստումներից հետո:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ