Գլխավոր էջ Նորություններ Վիտամին D-ի դեֆիցիտը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման

Վիտամին D-ի դեֆիցիտը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման

783
0

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ կամ ընդունվում սննդամթերքի որոշ տեսակների կամ վիտամինային հավելումների տեսքով։ Օրգանիզմում այս կարևոր տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումից ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մինչդեռ դրա դեֆիցիտը կարող է բավական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։

 

Հնդիկ գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել վիտամին D-ի դեֆիցիտի դեպքում ի հայտ եկող խնդիրներից մեկը կարող է լինել ճարպակալումն ու ավելորդ քաշի կուտակումը, ուստի այս խնդիրը ևս չի կարելի անտեսել:

 

Ինչպես գրում է The Times of India պարբերականը, գիտնականներն անցկացրել են գիտափորձ, որի շրջանակներում Դանիո-ռերիո տեսակի ձկներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկի ձկների սննդակարգում ներառել են վիտամին D պարունակող հավելումներ: Գիտափորձից հետո պարզվել է, որ վիտամինային հավելում ստացած ձկները տարբերվում են չափերի մեծությամբ ու քիչ քանակությամբ ճարպային կուտակումներով, մինչդեռ մյուս խմբի ձկների մոտ նման դրական առանձնահատկություններ չեն նկատվել:

 

Այսպիսով՝ գիտնականներն ապացուցել են, որ վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների զարգացման, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման: Բացի այդ, մասնագետները նաև պարզել են, որ այս կարևոր տարրի պակասն ուղեկցվում է օրգանիզմում խոլեստերինի կուտակումներով, ինչը կարող է բավական վտանգավոր լինել ու հանգեցնել առողջական լուրջ խնդիրների զարգացման:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ