Գլխավոր էջ Նորություններ Քանի՞ գրամ ալկոհոլը կարող է օգտակար լինել սրտի համար

Քանի՞ գրամ ալկոհոլը կարող է օգտակար լինել սրտի համար

412
0

Օրական 6 գրամ ալկոհոլը կարող է օգտակար լինել սրտի համար: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով BMC Medicine-ին:

 

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են վերջին 20 տարում սրտանոթային հիվանդություններ ունեցող 48 000 տղամարդկանց եւ կանանց տվյալները:

 

Նրանց մոտ, ովքեր օրական 15 գրամ են խմել, ռիսկը փոքր-ինչ բարձր է եղել: Չխմողների հետ մի խմբում հայտնվել են նրանք, ովքեր ամեն օր մեկ շիշ գարեջուր կամ գին են խմել:

 

Նշվում է, որ կաթվածի ռիսկը նրանց շրջանում, ովքեր օրական 6 գրամ ալկոհոլ են խմել, 50 տոկոսով ցածր է եղել, քան չխմողների մոտ, իսկ մահվան ռիսկը՝ 20 տոկոսով ցածր:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ