Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում էլ շրջանառվում է «դելտա» շտամը. Ավանեսյան

Հայաստանում էլ շրջանառվում է «դելտա» շտամը. Ավանեսյան

611
0

«Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա: Այն  կտրուկ չէ, աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին,  ունենք նոր ալիքի  գալու վտանգ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է  դելտա  շտամին, նա նշեց, որ այս պահին սեկվենավորած օրինակ,  նմուշ չունեն, բայց, միանշանակ, իհարկե Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև օդային բաց սահմաններ ունի ՌԴ-ի, Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է դելտա շտամը, նաև եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում:

«Արձանագրված սեկվենավորած նմուշ չունենք, բայց համաճարակային  հետազոտությունը ցույց է տալիս, որ իհարկե, Հայաստնում էլ այն շրջանառվում է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ա. Ավանեսյանի խոսքով, ամեն ինչ անելու են՝ տեղեկտավական արշավ, պրոցեսն ավելի դյուրին դարձնել, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի և ավելի անվտանգ միջավայր լինի Հայաստանում: Նա նշեց, որ որ շուտով պետք է վիճակահանությամբ պատվաստվողներին տրվեն թատրոնի, օպերայի, այլ մշակութային միջոցառումների տոմսեր:

Հարցին՝ հնարավո՞ր է պարտադիր դառնա պատվաստումը, նախարարի պաշտոնակատարն ասաց.   «Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ,  ոչ թե պարտադիր, որն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Պետք է նշեմ, որ սա հանրային վտանգ ներկայացնող  հիվանդություն է, տեսնում ենք, թե երկրները, երբ դուրս է գալիս հիվանդության հետ կապված վիճակի կառավարման շրջանակից, կոլապսային իրավիճակում են հայտնվում, ոչ միայն առողջապահական համակարգը, այլ ընդհանուր տնտեսությունը, հանրային առողջապահական ողջ գործընթացը:

Կարծում եմ՝ դրսևորելով հանրային պատասխանատվություն, մեկս մեկին պաշտպանելու, հանրային իմունիտետ ստեղծելու համար՝ ամեն քաղաքացի ակտիվ կերպով իր ներդրումը պետք է ունենա»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ