Գլխավոր էջ Նորություններ Ուղեղում կորոնավիրուսի ներթափանացման հավանական ուղի է հայտնաբերվել

Ուղեղում կորոնավիրուսի ներթափանացման հավանական ուղի է հայտնաբերվել

393
0

Գիտնականները ուղեղում կորոնավիրուսի ներթափանացման հավանական ուղի են հայտնաբերել: Այն հայտնաբերել է Կալիֆոռնիական համալսարանից նեյրոկենսաբան Ջոզեֆ Գլիսոնի գլխավորությամբ գիտնականների խումբը:

 

Ինչպես գրում է EurekAlert-ը, գիտնականները ներկայացրել են ուղեղ օրգանոիդի կատարելագործված մոդել՝ ասեմբլոիդ, որը հարստացրել են պերիցիտներով:

 

Ասեմբլոիդներում պարունակվում են գլխուղեղի բջիջների շատ տեսակներ եւ հավելյալ պերիցիտներ, որպեսզի մասնագետները կարողանան տեսնել ուղեղում կորոնավիրուսի վարակի ներթափանցման պոտենցիալ ուղին: Նախ հետազոտողները նկատել են, որ կորոնավիրուսը վարակել է պերիցիտները, ապա հանգեցրել համատարած վնասման:

 

Պարզվել է, որ հիմնական թիրախը դարձել են աստրոցիտները:

 

Գլիսոնի կարծիքով՝ արյունատար անոթները հավանական ուղի են ուղեղում կորոնավիրուսի ներթփանցման համար :

 

Մասնագետների  խոսքով՝ վարակված պերիցիտները կարող են արյունատար անոթների բորբոքման պատճառ դառնալ եւ արդյունքում առաջացնել թրոմբոզ, կաթված եւ այլ բարդացումներ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ