Գլխավոր էջ Նորություններ ՔԿԾ կենտրոնական մարմնի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ՔԿԾ կենտրոնական մարմնի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

307
0

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, քաղաքացիական ծառայող և պայմանագրային աշխատող), Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պատվաստվել է COVID-19 համավարակի դեմ։

 

Քքրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ պատվաստման գործընթացն իրականացվել է Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից։

 

Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ