Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի «Դելտա» շտամին կարող է բաժին ընկնել ԵՄ-ում վարակման դեպքերի մոտ 90...

Կորոնավիրուսի «Դելտա» շտամին կարող է բաժին ընկնել ԵՄ-ում վարակման դեպքերի մոտ 90 տոկոսը

213
0

ԵՄ-ում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի մոտ 90 տոկոսն օգոստոսի վերջին բաժին է ընկնելու «Դելտա» շտամին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության և Հիվանդություննեի կանխարգելման եվրոպական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:

««Դելտա» շտամը մտահոգություն է առաջացնում, քանի որ արագ է տարածվում Եվրոպայում և կարող է լուրջ խոչընդոտ դառնալ համավարակը վերահսկողության տակ առնելու գործընթացում: Առկա տվյալները ցույց են տալիս, որ վիրուսը 40-60 տոկոսով ավելի վարակիչ է, քան «ալֆա» տարբերակը: Բացի այդ, «Դելտա» շտամը կարող է կապված լինել հոսպիտալացման ավելի մեծ վտանգի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ապա տարածվել այլ երկրներում:

Աղբյուրը՝ Armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ