Գլխավոր էջ Նորություններ Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածնի վիճակը կայուն է

Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ գտնված նորածնի վիճակը կայուն է

272
0

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, նվազել է թթվածնակախվածությունը, վատացում չկա:

Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն:

Երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:

Աղբյուրը՝ Lurer.com 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ