Գլխավոր էջ Նորություններ Չեղարկվում են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները․ պատճառը՝ կորոնավիրուսն է

Չեղարկվում են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները․ պատճառը՝ կորոնավիրուսն է

719
0

«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները.

«Պայմանավորված վերջին իրադարձություններով, վերադարձվում է տոմսերի զգալի քանակը։ Հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացվել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների», — ասված է ընկերության հայտարարության տեքստում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ