Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել նորածիններին սխալ կերակրելը

Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել նորածիններին սխալ կերակրելը

272
0

Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել նորածիններին սխալ կերակրելը: Դա 50 տոկոսով կարող է մեծացնել արդեն նախադպրոցական տարիքում ճարպակալման զարգացման ռիսկը:

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մինչեւ 6 ամսականը երեխաներին կրծքով կերակրել:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 6800 կանանց եւ 2008-2009 թթ. ծնված երեխաների: Ծննդաբերությունից հետո 9 ամսվա ընթացքում մասնակիցները պատասխանել են երեխաների առողջական վիճակի եւ կերակրման մասին հարցերին՝ թվարկելով կոնկրետ մթերքները, որոնք օգտագործել են կերակրման համար: 4,5 տարի անց գիտնականները հավաքել են տվյալներ երեխաների առողջական վիճակի մասին:

Պարզվել է, որ մայրերի միայն 2 տոկոսն է խիստ հետեւել կերակրման խորհուրդներին: Մոտ 15 տոկոսը հետեւելէ դրանց կեսին: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ երեխաների գրեթե մեկ երրորդը, որոնց ծնողները ուշադրություն չեն դարձրել սննդակարգին, ենթարկվում են ճարպակալման ռիսկի 4,5 տարեկանում եւ դրանից բարձր տարիքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ