Գլխավոր էջ Գլխավոր Ոտքերի վնասվածք, գլխի մաշկային ծածկույթի սալջարդեր․ կարուսելը կոտրվել է ընթացքի ժամանակ

Ոտքերի վնասվածք, գլխի մաշկային ծածկույթի սալջարդեր․ կարուսելը կոտրվել է ընթացքի ժամանակ

738
0

Հուլիսի 5-ին, «Հաղթանակ» զբոսայգում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղը կոտրվել էր, որի վրա նստած էին եղել քույր և եղբայր։

16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիներ 18-ամյա Ռոբերտ և Նատալյա Օ.-երը:

Medmedia.am-ի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը նշեց, որ այս պահին 17-ամյա Ռոբերտն ունի ոտքերի հատվածում քերծվածքներ ու գլխի մաշկային ծածկույթի սալջարդեր․

«Առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց Դերձյանը։

Պատանին բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո անցել է բոլոր հետազոտությունները: Նրա քույրը՝ 18-ամյա Նատալյա Օ.-ն, ձեռքի հատվածում է ստացել վնասվածքները, հիվանդանոցում անցել է համապատասխան զննում, որից հետո նույն օրն էլ դուրս է գրվել:

Ի դեպ՝ զբոսայգու տնօրեն Վահրամ Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տղան միայնակ է ստացել վնասվածքները, չնայած քույրը ատրակցիունում կողքն է եղել, հնարավոր է՝ ատրակցիոնից փորձել է դուրս գալ դրա ընթացքի ժամանակ, վախի հետևանքով:

Ըստ Ներսիսյանի՝ ատրակցիոնները ամեն օր հսկողության տակ են, իսկ ատրակցիոնների սարքին լինելու վերջին ստուգումները եղել են այս տարվա ապրիլին. «ԱԻՆ-ի կողմից տարեկան մեկ անգամ փորձաքննություն է անցնում»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ