Գլխավոր էջ Նորություններ Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

456
0

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հավելելով, որ նրան տեղափոխել են հուլիսի 3-ին:

 

«Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ»,- ասել է Ալեքսանյանը:

 

Պաշտպանի խոսքերով` երբ Չարչյանին տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան ուղեգիր, որ նա բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում:

 

«Արդեն ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար»,- հավելել է Ալեքսանյանը:

 

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

 

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ