Գլխավոր էջ Նորություններ Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է

Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է

178
0

Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Pfizer/BioNTech ընկերության կողմից արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը սկսել է նվազել։ Ըստ հաղորդման, ներկայումս, պատվաստանյութի, որպես կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ եւ պրոֆիլակտիկայի դեղամիջոցի արդյունավետությունը նվազել է մինչեւ 64 տոկոսի։ Հոսպիտալացման ժամանակ սակայն, երբ ծանր դեպքեր են լինում, արդյունավետությունը 93 տոկոս է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշենք, որ դեռեւս մեկ ամիս առաջ Իսրայելը հայտարարել էր, որ նույն պատվաստանյութի պաշտպանիչ եւ պրոֆիլակտիկ արդյունավետությունը կազմել է 95 տոկոս։ Արտադրող ընկերությունը այս հայտարարությունը չի մեկնաբանել, սակայն հայտարարել են, որ պետք է ուշադրություն դարձնել այն հետազոտություններին, որոնք ընդհակառակը փաստում են, որ Pfizer/BioNTech-ով պատվաստումն ապահովում է հակամարմինների բարձր քանակություն։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ