Գլխավոր էջ Նորություններ Եթե «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերազինման խնդիր ունի, ապա պետք է միացվի՞ ՁԻԱՀ-ի...

Եթե «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերազինման խնդիր ունի, ապա պետք է միացվի՞ ՁԻԱՀ-ի կենտրոնին. Լուսինե Բադալյան

1450
0

«Ինչպե՞ս են ՁԻԱՀ-ի կենտրոնն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը միացումից հետո ավելի արդյունավետ օգտագործելու սարքավորումները։ «Նորք» ինֆեկցիոնից տաքսով գալու են կենտրոն սարքավորումներից օտվելու՞»,- այս մասին հարցրեց ՁԻԱՀ-ի կենտրոնի համաճարակաբանության նախկին բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ԱԺ-ում տեղի ունեցող քննարկման ժամանակ։

Հիշեցնենք, որ աշխատանքային քննարկման թեման «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի և «Նորք» կլինիկական հիվանդանոցի միավորումն է։

Արշակ Պապոյանը նշեց, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժումը պետք է չհասցվի մինչև հիվանդանոց, այլ կատարվի ամբուլատոր բուժում, ինչն այժմ արվում է կենտրոնում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ քննարկման ընթացքում խնդրեց պարզաբանել` արդյոք  տեղի է ունենում միացումը, քանի որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը խնդիրներ ունի, և այդ խնդիրները պետք է լուծվեն ՁԻԱՀ-ի կենտրոնի ռեսուրսների հաշվին։

«Ես այդպես էլ չստացա իմ հարցերի պատասխանները այս քննարկման ընթացքում։ Մի՞թե միայն նրա համար, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերազինման խնդիր ունի, պետք է այն միավորվի կենտրոնի հետ։ Այսինքն ընտրել ենք ամենահեշտ ուղին»,- հավելեց Լուսինե Բադալյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ