Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ դիետան կօգնի թեթևացնել միգրենը

Ինչպիսի՞ դիետան կօգնի թեթևացնել միգրենը

271
0

Յուղոտ ձկան մեծ եւ բուսայուղերի սահմանափակ քանակությամբ կերակրացանկը կօգնի թեթեւացնել գլխացավերն ու միգրենը։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որը հրապարակվել է The BMJ ամսագրում։

 

ԱՄՆ Ծերացման ազգային ինստիտուտի հետազոտողները Առողջության ազգային ինստիտուտների եւ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գործընկերների հետ միասին հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 182 պացիենտ, նրանց 88 տոկոսը՝ կանայք, ովքեր տառապում են միգրենից  ամիսը 5-20 անգամ։ Մասնակիցներին բաժանել են երեք խմբի, առաջինն ստացել է բավական քանակությամբ յուղոտ ձուկ եւ քիչ բուսայուղ, առաջին հերթին՝ լինոլային թթու, երկրորդը ստացել է մեծ քանակությամբ երկուսից էլ, իսկ երրորդը՝ շատ յուղ եւ քիչ ձուկ (հենց այսպես է սնվում միջին վիճակագրական ամերիկացին)։

 

Պարզվել է, որ դիետայի առաջին տարբերակը 30-40 տոկոսով կրճատել է գլխացավի ժամերի քանակությունը ոչ միայն ամեն օր, այլեւ ամեն ամիս։ Փորձարկվողների արյան մեջ հայտնաբերվել են լիպիդների ավելի ցածր մակարդակներ՝ կապված ցավային զգացողությունների հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ