Գլխավոր էջ Նորություններ Կատուները կարող են COVID-19-ով հիվանդանալ վարակված տիրոջ անկողնու հետ շփումից

Կատուները կարող են COVID-19-ով հիվանդանալ վարակված տիրոջ անկողնու հետ շփումից

191
0

Կանադացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակված տիրոջ անկողնում քնող կատուները հիվանդանալու լրացուցիչ ռիսկի են ենթարկվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Կլինիկական միկրոկենսաբանության եվրոպական հասարակության ECCMID համաժողովում, որն այս տարի առցանց է անցկացվել։

 

«Եթե մարդը վարակվել է COVID-19-ով, մեծ հավանականություն կա, որ նա այն կփոխանցի իր ընտանի կենդանուն: Հատկապես վտանգի տակ են կատուները, որոնք քնում են իրենց տիրոջ անկողնում: Այսպիսով, եթե դուք ունեք COVID-19, ես ձեզ խորհուրդ կտամ հեռու պահել կենդանուն ննջարանից եւ ձգտել նվազագույնի հասցնել շփումները»,- ասում է հետազոտության համահեղինակ, Գուելֆի համալսարանի անասնաբուժական պաթոլոգիայի պրոֆեսոր Դորոտի Բիենցլեն:

 

Ուսումնասիրության շրջանակներում պրոֆեսորը եւ նրա գործընկերները հակամարմինների առկայության համար թեստավորել են 77 ընտանիքի 48 տնային կատուների եւ 54 շների: Բացի այդ, համեմատության համար գիտնականները թեստավորել են նաեւ ապաստանից վերցված 75 շների եւ 75 կատուների:

 

Արդյունքների համաձայն, տերերի հետ ապրող կատուների 67%-ը (32/48) եւ շների 43%-ը (23/54) հակամարմինների դրական արդյունք են ունեցել, ինչը վկայում է, որ կենդանիները ունեցել են COVID-19: Միեւնույն ժամանակ, ապաստանից շների միայն 9%-ի (7/75) եւ թափառող կատուների 3%-ի (2/75) մոտ են հակամարմիններ հայտնաբերվել:

 

Հետազոտողները պարզել են, որ ընտանի կենդանիների հետ անցկացրած ժամանակի քանակը չի ազդում կենդանու վարակվելու հավանականության վրա: Սակայն նկատվել է, որ վարակված տիրոջ անկողնում քնած կատուները ավելի հաճախ են հիվանդացել կորոնավիրուսով:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ