Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից առավելագույն մահեր

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսից առավելագույն մահեր

192
0

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացությունների թիվն ավելացել է օրական 672-ով՝  օր առաջ 669-ի դիմաց։ Սա համաճարակի սկզբից ի վեր նոր առավելագույն ցուցանիշ է, համաձայն հիվանդության դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբի տվյալների: Այս մասին գրում է Euronews-ը։

 

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն օրական ավելացել է 23 543-ով, սա առավելագույն թիվ է հունվարի 17-ից ի վեր։

 

Ընդհանուր առմամբ, երկրում վարակի պատճառով մահացել է 135 886 մարդ:

 

Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կապված է նաև դելտա շտամի հետ, որը շատ ավելի վարակիչ ու արագ տարածվող է համարվում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ