Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումներից հետո ոչ մի կողմնակի ազդեցություն և անցանկալի հետևանք չի գրանցվել. Ա....

Պատվաստումներից հետո ոչ մի կողմնակի ազդեցություն և անցանկալի հետևանք չի գրանցվել. Ա. Ավանեսյան

275
0

80 000 հոգի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ոչ մի կողմնակի ազդեցություն եւ անցանկալի հետեւանք չի գրանցվել, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ պատվաստումները անվտանգ եւ էֆֆեկտիվ միջոց են՝ համավարակի դեմ պայքարելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, պատվաստումների տեմպերը գոհացուցիչ չեն, բայց օրեցօր աճում են: Նախընտրական շրջանում դրանք նվազել էին, բայց հիմա կարծես աճում: Վերջերս նույնիսկ մոկ օրվա ընթացքում 3000 հոգի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, պատվաստումների արդյունավետությունը կախված է դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու հետ, այդ իսկ պատճառով, շատ կարեւոր է, որ հնարավորինս կարճ ժամկետներում հնարավորինս շատ մարդ պատվաստվի կորոնավիրուսի դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ