Գլխավոր էջ Նորություններ Կիտրոնի հյութն ունի վտանգավոր հատկություններ

Կիտրոնի հյութն ունի վտանգավոր հատկություններ

378
0

Ոմանք կիտրոնի հյութ են խմում՝ հուսալով, որ դա կօգնի նիհարել։ Բայց իրականում այդ հյութն այնքան էլ անվտանգ չէ։ Ինչպես հավաստիացնում է քաշի նվազման գծով մասնագետ Պավել Իսանբաեւը (Ռուսաստան), կիտրոնի հյութը խանգարում է աղեստամոքսային տրակտի էրոզիայի եւ խոցային ախտահարումների վերականգնմանը։

ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում մասնագետը նաեւ նշել է, որ կիտրոնի հյութը խորացնում է գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդության ախտանշանները. տեղի են ունենում ստամոքսի պարունակության արտանետում կերակրափող, թթվային բղկոց, սրտխառնոց եւ այրոց։ Նշված ախտորոշումներն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում խմել կիտրոնի հյութ, հատկապես դատարկ ստամոքսին։

Ինչպես նշել է մասնագետը, կիտրոնի հյութի օպտիմալ խտությունը պետք է լինի մի քանի կաթիլից մինչեւ մեկ ճաշի գդալ 250 միլիլիտր ջրում։

«Եթե կիտրոնի հյութն ավելի շատ է, ջուրը բացասաբար է ազդում ատամի էմալի վրա։ Թթվայնությունը քայքայում է այն, ուստի կիտրոնով ջուրը ձողիկով խմելու խորհուրդներն իմաստ ունեն»,- նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ