Գլխավոր էջ Նորություններ Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր. Տիգրան Ավինյան

Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր. Տիգրան Ավինյան

187
0

Հայաստանում առ այսօր կատարված 80 հազար  պատվաստումից չկա որևէ վատ հետևանքով դեպք, բայց  կորոնավիրուսով 80 հազար  վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը:

«Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ