Գլխավոր էջ Գլխավոր Ահազանգ․ քաղաքացին երկու ամիս պայքարում է Սպուտնիկ V-ով պատվաստվելու համար

Ահազանգ․ քաղաքացին երկու ամիս պայքարում է Սպուտնիկ V-ով պատվաստվելու համար

540
0

Ռադիո  Aurora-ի լուրերի բաժնի հաղորդավար Լիլիթ Աղաջանյանը ահազանգում է․ տևական ժամանակ է ցանկանում է պատվաստվել ռուսական արտադրության Սպուտնիկ V պատվաստանյութով, բայց պոլիկլինիկայում նրան առաջարկում են AstraZeneca: Ինչպես Լիլիթն է նշում՝ չի ցանկանում AstraZeneca-ով պատվաստվել, որովհետև առանձնապես այն վստահություն չի ներշնչում։ Արդեն երկու ամիս է սպասում է պատասխանի, նա պատրաստ է անգամ վճարել, միայն թե Սպուտնիկ V-ն այդչափ անհասանելի չմնա քաղաքացիներին։

Բարձրաձայնում է խնդիրն ու ասում՝ ի՞նչ տարբերություն ԱԺ պատգամավորի և  շարքային քաղաքացու միջև, երկուսն էլ ՀՀ քաղաքացիներին են․․․

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդումը նկարահանվել է հունիսի 30-ին, արդեն հուլիսի 1-ի առավոտյան առողջապահության նախարարությունը նոր որոշում ընդունեց, ըստ որի՝«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է։ Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:Այդուհանդերձ, հաղորդման ձայնագրությունն՝ առանց մոնտաժի ներկայացնում ենք ամբողջությամբ։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ