Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը հաղթահարած երեխաներին սպառնում է մահացու բազմահամակարգային բորբոքային համախտանիշը

Կորոնավիրուսը հաղթահարած երեխաներին սպառնում է մահացու բազմահամակարգային բորբոքային համախտանիշը

170
0

Հնդկաստանում կորոնավիրուսը հաղթահարած երեխաներին «հարվածել» է մահացու բազմահամակարգային բորբոքային համախտանիշը: Այս մասին հայտնում է The Times of India թերթը:

 

Մասնագետները նշում են, որ այդ հիվանդության դեպքեր գրանցվել են տարվա ընթացքում, սակայն ցուցանիշը գնալով ավելանում է։ Հստակ թիվ չի նշվում։ Բժիշկներն անհանգստացած են պաշտոնական վիճակագրության և բուժման հրահանգավորման բացակայությամբ։

 

Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը երեխաների մոտ առաջանում է SARS-CoV-2 վարակվելուց 3-4 շաբաթ անց։ Հիվանդությունը բնութագրվում է ջերմությամբ, ցանով, փսխմամբ, լուծով, և հաճախ շփոթվում է մանկական այլ հիվանդությունների հետ: Մասնագետներն ասում են, որ նույնիսկ ախտանշաններ չունեցող անձինք պետք է վերահսկվեն:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ