Գլխավոր էջ Գլխավոր Դոկտոր Հովհաննես Սարուխանյանն արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրին

Դոկտոր Հովհաննես Սարուխանյանն արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագրին

267
0

«ԱՅՍ ՊԱՐԳԵՎՆ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՐԵՑ». ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԴՈԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը:

Կարևորելով վաստակավոր գործչի ներդրած նշանակալի ավանդը առողջապահական համակարգում, բժշկագիտության ոլորտում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրան:

«Շնորհակալ ենք Ձեզ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար և, որ կարևոր է, Դուք այսօր էլ նույն նվիրվածությամբ շարունակում եք Ձեր շնորհակալ առաքելությունը: Մեր ավագանու անդամների ու քաղաքացիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ»,- նշել է քաղաքապետը:

30-ից ավել բժշկական գիտությունների դոկտորների ու թեկնածուների ապագան կերտած…
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.med-practic.com/arm/1049/58908/article.more.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ