Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ի ներկայացրած կորոնաթվերը սու՞տ են

ԱՆ-ի ներկայացրած կորոնաթվերը սու՞տ են

468
0

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսը դեռևս շարունակում է օրակարգում մնալ: Այս տարվա մարտ ամսին, կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկին վարակվածների թիվը կրկին աճեց: Օրական գրանցվում էր 500 և ավելի վարակի դեպք: Որոշ ժամանակ անց վարակի տեմպը նվազեց, ինչից հետո որոշակի սահմանափակումներ հանվելով` թվերը,կարծես հասան նվազագույնի և հարաբերական կայուն վիճակ ստեղծվեց: Հունիսի 7-ից սկսվեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը տևեց մինչև հունիսի 18-ը: Կուսակցությունների և դաշինքների անդամները կազմակերպում էին հավաքներ, բակեր այցելում` շփվելու քաղաքացիների հետ: Դիմակ կրելու մասին, նույնիսկ անիմաստ է խոսել: Հրապարակում հազարավոր մարդկանց կուտակումների, առանց դիմակի և առանց միմյանց միջև հեռավորություն պահելու` վարակվածների թվի էական ավելացում չնկատվեց: Իհարկե լավ է, որ թվերը նվազեն և այլևս վարակ կամ մահ չգրանցվի, սակայն արդյո՞ք հնարավոր է նման պարագայում չնկատվի վարակի տարածում, թվերի որոշակի աճ: Մի կողմից Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոր խմբաքանակի պատվաստանյութեր են ձեռք բերում, կոչ են անում պատվաստվել, հորդորում որոշակի վարքագիծ դրսևորել, որպեսզի կանխեն վարակի տարածումը, մյուս կողմից նման թվաքանակի հավաքներից հետո ներկայացնում են նույն թվերը` ինչ մեկ շաբաթ առաջ էր: Հարց է առաջանում` եթե պատվաստումների տեմպը նվազել է, մարդկային կուտակումները շատացել,այս դեպքում նախարարության ներկայացրած կորոնաթվերը սու՞տ են կամ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ թվերը կայուն են, թե այնուամենայնիվ սա վարակի հաղթահարման նշան է: Հիշեցնենք, որ վերջերս ԱՆ ներկայացուցիչը ասուլիսում հայտնեց, որ բնակչության ընդհամենը 2%-ն է պատվաստվել, ինչը քիչ բնակչություն ունեցող պետության ֆոնին բավականին ցածր ցուցանիշ է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ