Գլխավոր էջ Գլխավոր «ՍԵՎ ԾՆԱՐԱՆ»․Առեղծված, որ այդպես էլ չբացահայտվեց․ տեսանյութ

«ՍԵՎ ԾՆԱՐԱՆ»․Առեղծված, որ այդպես էլ չբացահայտվեց․ տեսանյութ

8247
0

«Ամեն գիշեր Լուիզայիս եմ հիշում, ձմռանը մտածում եմ, կարողա՞ երեխես մրսումա, կարողա՞ մի բանի կարիք ունի»,-արցունքներն աչքերից գլորվելով ասում է սևազգեստ մայրը, ով 2019թ-ին կորցրեց իր դստերը և մինչև այսօր չի կարողանում հասկանալ, թե իր 24-ամյա դուստրն ի վերջո ինչից մահացավ, ի՞նչ է կատարավել ՄՈՐ ԵՒ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ վիրահատարանում, որի մասին լռում են կեսարյան հատմանը ներկա 5 անձինք։ Տեսախցիկի առաջ չի կարողանում խոսել, հուզմունքն այնքան մեծ է, որ անկարող է որևէ բառ արտաբերել։

«Աղջկաս սկեսուրը տեսել է նրան մահացած վիճակում, ասում է՝ լավ է չտեսնեի, նա ահավոր վիճակում է եղել, այտուցված, բայց բժիշկը՝ Արմեն Խաչատրյանը լռում է ու ասում՝ ես չգիտեմ ինչից դա եղավ»։

Լուիզայի քույրը՝ Էլիզան Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկու տարի է դատական պրոցեսը նույն տեղում է դոփում․

«Պատկան մարմինները լռում են, մենք էլ՝ տանջվում, գոնե իմանային, որ քույրս որևէ խնդիր է ունեցել, նա առողջ հղիություն է տարել, հիշում եմ մեր վերջին խոսակցությունը, ասաց՝ քուր մտնում եմ լողանամ, որ կեսարյան անեն, ասեցի ամեն բան լավ կլինի, չվախենաս, դա մեր վերջին խոսակցությունը եղավ»,-պատմեց Էլիզան։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ