Գլխավոր էջ Նորություններ Եգիպտոսը ստացել Է «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը

Եգիպտոսը ստացել Է «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը

194
0

Հունիսի 24-ին Եգիպտոս Է հասել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել Է Եգիպտոսի միասնական գնումների եւ բժշկական ապահովության վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման ընդլայնման ուղղությամբ գործադրող պետության ջանքերի շրջանակներում միասնական գնումների վարչությունն այսօր առավոտյան Կահիրեի միջազգային օդանավակայանում ընդունել Է… «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը (խմբաքանակը)»,-ասվում Է վարչության հայտարարության մեջ, որը զետեղված Է Facebook-ում:

 

Մայիսին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել Էր «Սպուտնիկ V»-ի մատակարարման համաձայնագրի մասին: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով այս երկրում համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել Է կորոնավիրուսի ավելի քան 207 հազար դեպք, մահացել Է գրեթե 16 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ