Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են նախարարությունից մարդկանց առաջարկում շաքարի և ՊԱՊ թեստ հանձնել

Ինչու՞ են նախարարությունից մարդկանց առաջարկում շաքարի և ՊԱՊ թեստ հանձնել

191
0

Ֆեյսբուքյան օգտատոր Լիլիթ Աղաջանյանը գրել է.

Ոնց որ կասեր հայտնի հերոս Կառլսոնը…продолжаем разговор!!!!

ՀՀ առողջապահության նախարարություն էլի ձեզ նշում եմ, որ պարտադիր կարդաք։ Այսինքն ես գրում եմ, ինձ ճղում եմ, որ ինձ պատվաստեն Սպուտնիկով, ինձ առաջարկում են շաքարի ու ՊԱՊ տեստ հանձնել????

Այսօր ինձ զանգել են իմ տեղամասային պոլիկլինիկայից վերջին 30 տարում առաջին անգամ, ու ասում են, որ իմ անկետան տխուր վիճակում է, որ պիտի պարտադիր շաքարի անալիզ հանձնեմ ու ՊԱՊ տեստ։ Ժողովուրդ ես Մադագասկարում եմ ապրում? Ես անգրագետ, անուղեղի տպավորություն եմ թողնում? Նախ էնդոկրին համակարգից երբեք չեմ բողոքել, որ մի հատ էլ շաքարի անալիզ հանձնեմ։ Ամեն տարի, իմ սեփական միջոցներով հանձնում եմ արյան անալիզ…էդ թվում և շաքարի։ Ու ոչ մեր պոլիկլինիկայում, այլ նորմալ, մարդավարի լաբորատորիայում։ Ես ունեմ իմ անձնական, սեփական գինեկոլոգը, ում մոտ գնում եմ ստուգման, որպես խելացի, բանիմաց կին ու էլի իմ սեփական միջոցներով։ Ես չգիտեի, որ պիտի իմ տարածքային պոլիկլինիկա զեկուցագիր գրեմ կամ թույլտվություն ստանամ։ Ունեմ շատ լավ հզոր ընկեր բժիշկներ, որ սարի պես թիկունքիս կանգնած են։ Ի դեպ թոքաբորբիս ժամանակ մեր պոլիկլինիկայի բժշկի նշանակած դեղերը կտրուկ արգելեցին, գտան նորմալ բժիշկ, որ հիմնավոր բուժվեմ, էլի իմ սեփական միջոցներով։ Հիմա…իմ պահանջը նորմալ պատվաստում ստանալ, ու իմ անկետան ինչ կապ ունեն? Հո կրակը չեմ ընկել, որ պատվաստվելու հարցում հենց տեղամասի պոլիկլինիկայի հույսին եմ մնացել? Էն հաղորդագրությունները որ ուղարկում եք, դա ոչ մեկի վրա չի ազդում…Քովիդի դեմ եք պայքարում, կատարեք մարդկանց պահանջը՝ պատվաստեք նրանով ինչով ուզում են։ Էսօր բոլորը ինֆորմացված են լավն ու վատը հաստատ գիտեն։ Իսկ իմ նմանը անգամ ԳԱՄԱԼԱ֊ի ինստիտուտում ծանոթ ունի։ Էնպես որ մի հասցրեք…..

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ