Գլխավոր էջ Նորություններ Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթաց

Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթաց

179
0

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» սկսում է բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախակի հնչող հարցերի խորհրդատվությունների իրականացման գործընթաց:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

«Խորհրդատվությունները կիրականացվեն առցանց՝ յուրաքանչյուր հինգշաբթի, հղումները կտեղադրվեն Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջերում:

 

Սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա առաջին առցանց խորհրդատվությունը (հղումը ստորև):

 

Ակընկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը առցանց խորհրդատվությանը` առաջացած  հարցերի, մտահոգությունների պարզաբանման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ