Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանի բնակչության մոտ 2 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հայաստանի բնակչության մոտ 2 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

777
0

ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը հարաբերական կայուն է։ Մեզ մոտ դեպքերի կտրուկ աճ չի գրանցվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Նախորդ 7 օրվա ընթացքում, վիրուսի վերարտադրման ցուցանիշը հասել է 1,1 տոկոսի։ Եթե այսպես շարունակվի առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք 600 նոր դեպքի, իսկ եթե դիտարկենք, որ այդ նոր դեպքերի 30 տոկոսը կհոսպիտալացվեն, ապա սա նշանակում է, որ մենք 180 հոսպիտալացված դեպք կունենաք։ Եթե դիտարկենք, որ նրանց երեք տոկոսը կլինեն ծանր վիճակում, ապա կունենանք 5 նոր դեպք վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնեց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ այս իրավիճակի միակ փրկությունը պատվաստումներն են։

Անդրադառնալով մեր երկրում պատվաստման գործընթացին Սահակյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 65 719 պատվաստում, այսինքն՝ պատվաստվել է ընդհանուր բնակչության երկու տոկոսը։

«Տարածաշրջանում մենք ամենահետին տեղում ենք, որը շատ վատ ցուցանիշ է։ Օրական կատարվում է մոտ 1500 դեղաչափ պատվաստում, սա վերջին շաբաթվա կտրվածքով, իսկ նախկինում կատարվում էր մինչև 2000: Սա նշանակում է, որ մեզ մոտ պատվաստումների կատարողականը նվազել է»,-ասաց նա։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ