Գլխավոր էջ Գլխավոր Ստացիոնար բուժում ստացող քաղաքացու անունը ցուցակում չի եղել․ նա չի մասնակցել ընտրությանը

Ստացիոնար բուժում ստացող քաղաքացու անունը ցուցակում չի եղել․ նա չի մասնակցել ընտրությանը

651
0

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որում նշում էր, թե հիվանդանոցում պառկած է եղել ու հնարավորություն չի ունեցել քվեարկելու․

«Չթողեցին քվեարկեմ, քանի որ հիվանդանոցի կողմից ներկայացված ցուցակում չկայի։ Դե մեկդ, ով չի պատրաստվում մասնակցել, գնացեք և ընտրեք “իմ փոխարեն”: Նախապես շնորհակալ եմ։»,-գրել էր նա

Medmedia.am-ի հետ զրույցում Արմեն Ալավերդյանը նշեց, որ հունիսի 11-ից առայսօր պառկած է հիվանդանոցում ու ստացիոնար բուժում է ստանում։ Հիվանդանոց է ընդունվել աշխատանքային ժամի ավարտից հետո, 10 օր շուտ հիվանդանոցները ընտրության իրավունք ունեցող ստացիոնար բուժում ստացող պացիենտների ցուցակներն ուղարկվել են ԿԸՀ։

«Ես ընդունվել եմ հիվանդանոց, աշխատանքային ժամից հետո, ԿԸՀ-ը ցուցակները ուզել է 10 օր շուտ, այնինչ պետք է ցուցակները ուղարկվեին 7 օր շուտ։ Այստեղ օրենսդրական խնդիր է, պետք է օրենքը կարգավորվի, գրված է օրենքում, որ 7 օր շուտ պետք է ստացիոնար բուժհիմնարկներից ցուցակները ուղարկեն, բայց չէ՞ որ մարդիկ հիվանդանոց կարող են ընդունվել այդ ժամկետից հետո, ինչն է խանգարում մարդկանց տվյալները հետո ավելացնել, թեկուզ ձեռքով, մանավանդ կա համակարգ որը բացառում է կրկնակի քվեարկությունը։»,-նշեց նա։

Հարցին՝ ի վերջո քվեարկե՞լ է, Ալավերդյանը նշեց․

«Ոչ։ Հանձնաժողովը մտավ իմ պալատը, հենց իմացան որ ցուցակում չկամ, գնացին»,-նշեց նա։

Նշենք, որ  ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1505:

Գործող օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այս ցանկից առաջարկվում է հանել ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողներին։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ