Գլխավոր էջ Գլխավոր Կազմաքանդված կենտրոնի առեղծվածը․ հինգ փոխտնօրեն ու ֆինանսական հատկացումների «բում»

Կազմաքանդված կենտրոնի առեղծվածը․ հինգ փոխտնօրեն ու ֆինանսական հատկացումների «բում»

1551
0

ՁԻԱՀ-ի կազմաքանդված կենտրոնի մասին կարելի է անդադար խոսել, քննարկել ու վեր հանել այն խնդիրները, որոնք կապված են կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին միացման հետ։ Նախկին  նախարար Թորոսյանի թեթև ձեռքով տարիների վաստակ ունեցող կենտրոնը կորցրեց  լավագույն մասնագետներին, որոնց աշխատանքի շնորհիվ ՁԻԱՀ-ի կենտրոնը 2017թ․ հաղթող էր ճանաչվել ՄԱԿ–ի պետական ծառայության մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում՝ դառնալով ՄԱԿ–ի մրցանակի արժանացած Հայաստանում առաջին և միակ պետական ու տարածաշրջանում միակ առողջապահական կառույցը։

Հակահամաճարակային Այլանս նախաձեռությունը հետաքրքրաշարժ տեղեկատվություն է տարածել։ Եթե նակինում, մինչև միավորվելը   «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը և Նորքի Ինֆեկցիոնը միասին ունեին երկու տնօրեն ու երեք փոխտնօրեն, որոնց ամսական աշխատավարձը կազմել է 2․9 մլն դրամ, ապա միավորումից հետո, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» ունեցավ մեկ տնօրեն և հինգ փոխտնօրեն, իսկ ամսական աշխատավարձային ֆոնդը կազմում է 6․5 մլն դրամ, փաստացի, ստացվում է, երկու անգամով ավելի (3․6 մլն դրամ)։  Աշխատավարձային ֆոնդի հատկացումնեը տարեկան ստացվում է 43 մլն դրամով ավելի, քան նախկինում էր։ Նիկոլ Փաշինյանի ելույթին ի հակադրումն, կարելի է ասել, որ փաստացի, ղեկավար անձնակազմը ավելացել է երեքով, 21-ից դառնալով 24։ Աշխատավարձային ֆոնդը տարեկան ավելացել է 140 մլն դրամով։

Հիշեցնենք, որ իր ելույթներից մեկում, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մեր երկրում պետք է տնօրենի, տնօրենի տեղակալների, օգնականի, գլխավոր հաշվապահի հաստիքները հնարավորինս քիչ լինեն, իսկ հիվանդների հետ աշխատողների, նրանց կարիքները հոգացող մարդկանց հաստիքները շատ։

Հակահամաճարակային Այլանս նախաձեռնությունը նկատում է, որ երկու կենտրոնների միավորումից հետո վարչատնտեսական անձնակազմի հաստիքների թիվը ավելացել է 13-ով։

Աշխատավարձային ֆոնդն այդ գծով աճել է մոտ 11 մլն դրամով։ Իսկ ահա կենտրոնի ընդհանուր բուժանձնակազմի հաստիքների թիվը պակասել է 20-ով, կրճատվել է 9 բժիշկ, այդ թվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային օգնություն ու սպասարկում իրականացնող բժիշկներ, 11 բուժքույր և լաբորանտ։

Հիշեցնենք, որ 2020թ-ի  մարտի սկզբին 108 աշխատակիցներից 86-ը աշխատանքից ազատման դիմումներ գրեցին։ Ինչպես կենտրոնի աշխատակիցներն էին փաստում՝ իրենց որոշման մեջ անձի խնդիր դրված չէ, այլ համակարգի պահպանման։

Կենտրոնի աշխատակիցները չէին  ցանկանում որպեսզի կենտրոնը միավորվի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին։ Կարծում էին, որ այդ միավորման արդյունքում կկորցնեն շուրջ 30 տարվա կուտակած փորձն ու ձեռքբերումները։

Իսկ նախարար Թորոսյանն էլ այս առիթով ֆեյբուքյան էջում գրել էր, թե իր տպավորությամբ այն, ինչ տեղի է ունենում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ, շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ:

«Եվ հիմա էլ, փաստորեն, սուբյեկտիվ և միայն սուբյեկտիվ պատճառով այս ինտեգրման դեմ գործողություններ են արվում և առիթ տալիս հաստատելու մեր այն ենթադրությունները, որ գուցե այդ «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը»,-գրել էր նա։

https://www.facebook.com/antiepidemicalliance

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ