Գլխավոր էջ Գլխավոր Մայր Աթոռը հորդորում է ազատ արձակել Արմեն Չարչյանին

Մայր Աթոռը հորդորում է ազատ արձակել Արմեն Չարչյանին

731
0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ իրավապահներին հորդորում է ազատ արձակել Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն  Արմեն Չարչյանին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

 

«Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող և իրավունքները ոտնահարող գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով(ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով):

 

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ