Գլխավոր էջ Նորություններ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում ևս կլինի սպորտային բժշկության բաժանմունք

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում ևս կլինի սպորտային բժշկության բաժանմունք

682
0

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալրում կլինի նաև սպորտային բժշկության կենտրոն:

 

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքը չի կարող ամբողջ հանրապետությունը փակել: Դրա համար Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում ևս կլինի բժշկական կենտրոն, որը մասնագիտացված կլինի»,- ասաց Գիլոյանը:Դեռևս ընթացիկ տարվա մարտին կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:

 

Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

 

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

 

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ